Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԸՀ տվյալներով՝ ամենաշատ ձայները ստացել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 86,82%։
Քվեարկության ցուցակում եւս չորս անուն կար. Սերգեյ Սիրանկովը ստացել է ընտրողների ձայների 3,21%-ը, Օլեգ Գայդուկևիչը՝ 2,02%-ը, Աննա Կանոպացկայան՝ 1,86%-ը, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,74%-ը։
Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 3,6%-ը։
Ընտրության վերջնական արդյունքները կհայտարարվեն փետրվարի 3-ին։
Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից․ պետական բարձրագույն այս պաշտոնը նա կզբաղեցնի արդեն յոթերորդ անգամ։