Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային Բելառուսին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 10, 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինային զգուշացրել է Բելառուսին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ։ Այս մասին պետության ղեկավարն ասել է անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունում, տեղեկացրել է БЕЛТА-ի թղթակիցը։

Նախագահն անմիջապես հիշեցրել է, որ այսօրվա միջոցառման անցկացման պայմանավորվածությունը հնչեցվել է զինվորականների հետ պետության ղեկավարի հանդիպման ժամանակմ պաշտպանության նախարարության Ռազմավարական վարչության կենտրոնում, որպեսզի մեկ անգամ եւս քննարկվեն անվտանգության ապահովմանը վերաբերող առաջարկները։

«Ես արդեն ասել եմ, որ Ուկրաինայում այսօր ոչ թե պարզապես քննարկում, այլ նախատեսում են հարված հասցնել Բելառուսի տարածքին։ Իհարկե, ուկրաինացիներին դա բոլորովին պետք չէ։ Դե, ինչու երկրորդ ճակատ բացեն մեր հարավային, իրենց հյուսիսային սահմաններին։ Ինչո՞ւ։ Սա արդեն խենթություն է զինվորականների տեսակետից։ Բայց եւ այնպես, պրոցեսն սկսվել է։ Նրանց դրդում են տերերը՝ Բելառուսի դեմ պատերազմ սկսել, որպեսզի մեզ ներքաշեն։ Որպեսզի միանգամից լուծեն Ռուսաստանի եւ Բելառուի հետ կապված հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Կիսվել