Լավրովը Գերմանիայի նախարարի խոսքերն այն մասին, որ աշխարհն առանց Պուտինի ավելի լավը կլիներ, անպատկառ է անվանել

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքերն այն մասին, որ աշխարհն ավելի լավը կլիներ առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, խորհուրդ է տվել Գերմանիայի ղեկավարությանը ուշադիր նայել եվրոպացի գործընկերներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը Պիստորիուսի հայտարարությունն անպատկառ է անվանել։

«Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ աշխարհն ավելի լավը կլիներ եւ ումից է պետք ազատվել, ինձ թվում է, նրանք պետք է սկսեին Եվրամիությունում իրենց շրջապատող գործընկերների ուսումնասիրման գործընթացից եւ, ըստ էթության, նայեին Գերմանիայի ներքին քաղաքականությանը»,- Սուդանի իր գործընկեր Ալի աս-Սադիկ Ալիի հետ մամուլի ասուլիսին ասել է Լավրովը:  

Կիսվել