Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից
Աննա Անտոնյան
Մարտ 29, 2022
Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից, Ռուսաստանը ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Ռուսաստանի Պետական Դումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի` Ադրբեջանի նավթային արդյունաբերության ուղղությամբ միջուկային հարված հասցնելու հայտարարությանը:
Կիսվել