Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն. Շոյգուն՝ Արմեն Գրիգորյանին

Աննա Անտոնյան Նոյեմբեր 05, 2025

Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մեզ համար կարևոր է համաժամեցնել ժամացույցները։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարածաշրջանում՝ Կովկասում ամբողջությամբ, Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր իրադարձություններին, պահանջում է մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն։

Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներ կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման հնարավորության համար։ 

Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ իր Ադրբեջանի գործընկերոջ հետ։

Կիսվել