Կոբախիձեն վստահ է, որ 2030-ին Վրաստանը կլինի ԵՄ անդամ

Աննա Անտոնյան Փետրվար 07, 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է շարունակել ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե Բրյուսելը «փոխի իր վերաբերմունքը»։ Նա նշել է, որ Վրաստանի ճանապարհին կանգնած է «եվրոպական բյուրոկրատիան», սակայն վստահեցրել է, որ Վրաստանը 2030-ին արդեն կանդամակցի ԵՄ-ին։

«Մենք հետեւողական գնալու ենք մեր նպատակի ուղղությամբ եւ հուսով եմ, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումն ավելի արդարացի կլինի»,- ասել է նա։

Կոբախիձեն շեշտել է, որ ներկա հարաբերությունները իրեն բավարարում են եւ Վրաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ առողջ հարաբերություններ հաստատելու գործում, որն այսօր չկա, ու դա Վրաստանի քաղաքականության պատճառով չէ։

Կիսվել