Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում. բնակիչ

Աննա Անտոնյան Հուլիս 10, 2024

Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջը, որը ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, այսօրվանից արդեն չի գործում. երթևեկությունն  իրականացվում է Աճարկուտ-Կիրանց այլընտրանքային ճանապարհով: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը:

իրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում: Ոստիկանները երկու կողմից հենակետ են դրել և փակել կամուրջը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին մայիսի 19-ին:



Կիսվել