Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհերի կապակցությամբ

Աննա Անտոնյան Օգոստոս 18, 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացավ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման հեռանկարները:  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային անվտագության հարցերի։

Կիսվել