Կիեւը հայտարարել է դաշինքին միանալու համար ԵՄ հանձնարարականների կատարման մասին

Աննա Անտոնյան Մարտ 07, 2023

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիեւը կատարել է Եվրամիության բոլոր հանձնարարականները եւ պատրաստ է անցնել դաշինքին միանալու բանակցություններին։

«Ուկրաինան կատարել է ԵՄ բոլոր յոթ հանձնարարականները։ Սա ցույց է տալիս մեր վճռականությունը՝ այս տարի սկսելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները»,- Twitter-ում գրել է նա:

Ուկրաինան ԵՄ-ի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել անցյալ հունիսին՝ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս ամիս անց:

Այդ ժամանակ ԵՄ-ն հայտարարել էր, որ Կիեւը պետք է յոթ բարեփոխումներ իրականացնի, այդ թվում ուժեղացնելով պայքարը կոռուպցիայի դեմ եւ սահմանափակելով «օլիգարխների չափազանց մեծ ազդեցությունը»։

Կիսվել