Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա փախստականների վերադարձի մասին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր ձևակերպմամբ «հասարակության շրջանում առաջացած հարցերին և որոշ շահարկումներին»։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են», — ասել է ՀՀ ԱԳ նախարարը։