Կենտրոնական բանկը շարունակում է արժևորել դրամը՝ փորձելով զսպել գնաճը

Աննա Անտոնյան Օգոստոս 03, 2022

ԿԲ-ի կողմից բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական հուսահատ քայլն է գնաճը զսպելու։

2022 թվականի օգոստոսի 2-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկը որոշեց 0,25 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,5 տոկոս։ Որպես հիմնավորում նշելով, որ 2022 թվականին հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս, ինչպես նաև գործընկեր երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, տնտեսական աճը դանդաղել է։

ԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս այն տոկոսադրույքը, որով Հայաստանի առևտրային բանկերը պարտք են վերցնում ՀՀ ԿԲ-ից իրացվելիության ցանկալի մակարդակի հասնելու համար։ Այն ուղղակի ազդում է վարկերի տոկոսադրույքների վրա։

Հարկ է ընդգծել, որ 02․08․2022 թվականին ԿԲ-ի սահմանած 9,5 տոկոս վերաֆինանսավորման տոկսադրույքը վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարձն է։

Կիսվել