Կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 12, 2022

Հայաստանի կառավարությունում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ին հայտնեցին, որ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել:

«Նմանատիպ հանդիպումները կրում են պարբերական բնույթ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կիսվել