Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում. ԱԺ նախագահ

Աննա Անտոնյան Մայիս 05, 2025

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, թե դա է իր կարծիքն:

«Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն էդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է», - նշել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով, եթե հայտարարություններ ես անում, որոնք կատարյալ ձևով համընկնում են ռուսական հայտարարությունների հետ, ապա ինքը կարող է նման հետևություններ անել:

Արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմախոսներն էլ կարծում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի պաշտպանն է, նրանց բոլոր պահանջները կատարողը, Ազգային ժողովի նախագահն ասաց, թե Ալիևի հայտարարությունները հակառակն են ապացուցում, երբ Ադրբեջանի նախագահը դժգոհում է հայկական կողմից և անընդհատ հոխորտում է:

Կիսվել