Ուշադրություն, կարևոր նախազգուշացում

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Քանի որ նախընտրական քարոզարշավը սկսվում է հունիսի 7-ին, տեղեկացնեմ իմանաք։ Ընտրության ժամանակ, քվեախցիկում ձեր ձեռքում լինելու են 

26 քվեարկության թերթիկ

գրիչ, մատիտ և այլ պարագաներ չեն լինելու, պտիչկա դնելու պահանջը հանվել է Օրենքից։ 

ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով:  Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու:

Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: 

Ուշադրություն՝ 

Օրենքը չի սահմանում չօգտագործված քվեաթերթիկների հետ վարվելու ձևի մասին, իսկ դրա հետ հնարավոր է ինչպես ցանկանալ այնպես էլ վարվել, օրինակ պատռել նոր նետել այդ տուփի մեջ  կամ "նամակ գրել ռուսաց թագավորին" նոր նետել այդ տուփի մեջ ։) Մաքուր, առանց գրիչի նշումով քվեաթերթիկների առկայությունն ինձ մոտ լուրջ կասկածներ կարող են առաջացնել, վստահություն չկա, որ ամենավերջում՝ հաշվարկի ժամանակ, գործի չի դրվի "քիմիական զենք" , ուստի ես պատռելու եմ դրանք՝ նետելուց առաջ։ Պատռողներն այնքան շատ լինեն, այնքան լավ։

ՊԱՏՌԵՔ չօգտագործված մնացած 25 թերթիկը, նոր գցեք աղբամանը, որ ձեր փոխարեն դրանք չօգտագործեն։

Իրավական պետություն համարվելուց 15 պակաս ենք, չընտրված կուսակցությունների քվեաթերթիկները մաքուր վիճակում չի կարելի որևէ մեկի վստահել 


Իրավաբան Մերի Խաչատրյանի էջից

Կիսվել