Կարեւոր է, որ Երեւանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման հարցում․ Զախարովա

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2023

Մենք սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ պաշտոնական Երեւանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցակետի տեղակայումը։

«Ռուսաստանը  հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար», - հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։

Կիսվել