Կառավարությունից հրահանգել են Կամերային թատրոնին հանել «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը

Աննա Անտոնյան Ապրիլ 24, 2021

Զավեշտ. Կառավարությունից հրահանգել են Կամերային թատրոնին հանել «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը՝ պնդելով, թե վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին

Hraparak-ի  տեղեկություններով՝ ներկայացման վերաբերյալ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: 

Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին:

Հարցին, թե ճի՞շտ է, որ փոխնախարարը սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը, ներկայացման բեմադրիչ, դերասան Հրանտ Թոխատյանը պատասխանել է. «Ես Ռիգայում նկարահանումների եմ, և նորությունը իմացել եմ համացանցից»:  

Հիշեցնենք, որ վերջերս էր արգելվել էր նաև Վահրամ Պետրոսյանի ներկայացումը՝ դարձյալ նույն պատճառով:

Կիսվել