Կանադայի ԱԳ նախարարը դատապարտել է Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը

Աննա Անտոնյան Հունվար 31, 2025

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Կանադայի հայ ազգային կոմիտեին ուղղված նամակում։

Նա Բաքվին կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և կամայականորեն պահվող էթնիկ հայերին, հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պպահովել հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց պապենական հողեր, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։

ԱԳ նախարարը նաև շեշտել է Արցախյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հելսինկյան սկզբունքներին համապատասխան և Հարավային Կովկասում արդար և ամուր խաղաղության անհրաժեշտությունը:

Կիսվել