Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումների շրջանակում քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը

Աննա Անտոնյան Փետրվար 21, 2025

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին:

ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը:


Կիսվել