Իսրայելը հարված է հասցրել Թեհրանի Նոբոնյադ հրապարակին, որտեղ տեղակայված են Իրանի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակը և մի քանի գործարաններ։
Հարվածի տակ է հայտնվել նաև Լավիզան մետրոպոլիտենային տարածքը։
Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելը նաև հարվածել է Թեհրանից հյուսիս-արևմուտքում գտնվող Քարաջ քաղաքին։ Ըստ տեղեկությունների՝ պայթյուն է տեղի ունեցել Քարաջի օդանավակայանի մոտակայքում։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Իրանի ներքին անվտանգության գերատեսչության կենտրոնակայանը։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։