Իսրայելում հարյուրավոր պահեստային էլիտար զինվորներ գործադուլ են անում

Աննա Անտոնյան Մարտ 19, 2023

Իսրայելի պաշտպանության բանակի հարյուրավոր պահեստային էլիտար զինվորներ կիրակի օրը ավարտել են իրենց կամավորական ծառայությունը՝ կատարելով շաբաթներ առաջ հնչած սպառնալիքը՝ ի պատասխան դատական ​​համակարգը արմատապես վերանորոգելու կառավարության ծրագրերի, հաղորդում է The Times of Israel-ը։

Խմբավորման կազմակերպիչները, որոնց կազմում ընդգրկված են ռազմական հետախուզության հատուկ գործողությունների վարչության 450 սպա եւ զինվոր ու կիբերզորքերի 200 զինվոր, հինգշաբթի հայտարարել են, որ այլեւս կամավոր չեն լինելու՝ վկայակոչելով վերջնական քվեարկություն անցկացնելու վերաբերյալ կառավարության ծրագրերը։ Խոսքը Քնեսեթի կողմից անցկացվելիք քվեարկության մասին է մի օրենքի շեւրջ, որը լրջորեն կսահմանափակի՝ երկրի վարչապետին պաշտոնից հեռացնելու դատարանների կամ օրենսդիրների հնարավորությունը:

«Այսօրվանից մենք ավարտում ենք կամավորական ծառայությունը ռեզերվում, եւ մենք ուրախ կլինենք վերադառնալ կամավորների շարքեր, երբ ժողովրդավարությունը ապահով լինի», - ասել է կապիտանը, ով հանրային ռադիոյին տված հարցազրույցում ներկայացել է որպես Ալեֆ:

Հատուկ գործողությունների ստորաբաժանման սպա Ալեֆը մյուս կամավոր պահեստայիններին հորդորել է չներկայանալ ծառայության «մինչեւ այս հեղաշրջման փորձը չավարտվի»:

Ի տարբերություն պահեստազորի մեծամասնությանը, որոնք ծառայության են կանչվում Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական հրամանով, հատուկ գործողությունների եւ կիբերզորքերի ծառայության աշխատակիցները իրենց դիրքի բնույթից ելնելով ավելի հաճախ եւ ինքնակամ են հայտնվում հերթապահության մեջ, եւ հաճախ ոչ արտակարգ իրավիճակների ժամանակ:

Կիսվել