Իսպանիայում սկսվել է դաշտերից մրգերի ու բանջերեղենի զանգվածային գողություն՝ գների ռեկորդային աճի ֆոնին․ BI

Աննա Անտոնյան Մարտ 07, 2023

Իսպանիայում մրգերի ու բանջերեղենի գների ռեկորդային աճի պատճառով դրանք սկսել են զանգվածաբար գողանալ անմիջապես դաշտերից, գրում է Business Insider (BI)-ը։

Ֆերմերները ստիպված են գիշերը հսկել իրենց հողատարածքները, քանի որ գողությունները կատարվում են արդյունաբերական մասշտաբով՝ միանգամից մի քանի տոննա։

Հրատարակության տվյալներով՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Անդալուսիայի միայն մեկ Ուելվա նահանգում կարողացել են ավելի քան երեք տոննա միրգ գողանալ, հիմնականում՝ ելակ։ Սակայն իրական կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ ֆերմերները չեն խոսում գողության մասին, քանի որ ավելորդ ժամանակ չկա եւ չեն հավատում, որ իրավիճակը կարող է փոխվել։

Իսպանիայի  Փոքր ֆերմերների միության գլխավոր քարտուղար Մանուել Պյեդրայի խոսքով՝ բացի մրգերի ու բանջարեղենի գողությունից ավելանում է նաեւ տրորված տնկիների կամ ոռոգման համակարգին պատճառված վնասը։

Կիսվել