Իշխանությունները հեշտացնում են ԱԳՆ-ը «յուրայիններով» համալրելու ուղին

Աննա Անտոնյան Հուլիս 14, 2022

Հայաստանում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար դիվանագիտական ծառայության ժամկետն առաջարկվում է կրկնակի կրճատել՝ 10-ից հասցնելով 5 տարվա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Այս հնարավորությունը, ինչպես կարծում է պատգամավորը, պետք է օգտագործել, քանի որ այն առավելագույնի կհասցնի այս պաշտոնի համար դիմող հայրենակիցների թիվը։

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն իր հերթին ողջունեց պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը։

Այնուամենայնիվ, այս հարցի քննարկման շտապողականությունը դուր չեկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։ «Կուզեի հասկանալ, թե ինչի՞ համար է նման շտապողականությունը: Հատկապես եթե հաշվի առնեք այն հանգամանքը, որ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը ոչինչ չգիտի այս օրինագծի մասին։ Այն մեզ մոտ չի ուղարկվել քննարկման եւ համապատասխան եզրակացություն ստանալու համար»,- դժգոհեց Աղաջանյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ հարցը ոչ այնքան հրատապությունն է, որքան գործընթացն արագացնելու մոտեցումը։

Կիսվել