Իշխան Սաղաթելյանը չընտրվեց
Աննա Անտոնյան
Օգոստոս 05, 2021
Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր:
Եվ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել: Մենք տեղեկացանք, որ նրան մեկ ձայն պակասում էր: Նա ստացել է 53 ձայն, այնինչ անհրաժեշտ էր 54 ձայն:
Կիսվել