Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Աննա Անտոնյան Հունիս 17, 2025

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի», - ասաց Սոբհանին՝ հավելելով, թե «փորձվածը փորձելը սխալ է»։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին`աջակցության և զորակցության համար։

Կիսվել