Իրանը կանխատեսում է նման ելքն ու պատրաստվում է պաշտպանել իր կենսական շահը ՀՀ տարածքում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2021

ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ Իրանի հետ սահմանային բոլոր 4 անցակետերը։ Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա։

Դիլուչու, Կուրբուլագ, Կապիկոյ, Եսենդերե անցակետերը իրանա-թուրքական ցամաքային հաղորդակցության հիմնական երակներն են։ Իրանին այժմ ընտրության առաջ են կանգնեցնում․ Հայաստան, թե թուրքիա ու ադրբեջան։ Ծանր որոշում է սպասվում կայացնել․ մոտ 10 թուրք-ադրբեջանական անցակետ դեպի Ռուսաստան ու Եվրոպա, թե մեկ հայկական՝ դեպի բոլոր ուղղություններ։


Եթե ի պատասխան Իրանն այսօր կամ մոտ ապագայում փակի իրանա-ադրբեջանական սահամանային անցակետերը, ապա թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալները ու պատճառաբանությունները բլիզկրիգ կատարել Սյունիք՝ արևելքից ու արևմուտքից։ Այս սցենարն ավելի հավանական է դառնում Իրանի ու թրքաբեջանի ընթացող զորավարժությունների ֆոնին։ 


Գրեթե վստահ եմն, որ Իրանը կանխատեսում է նման ելքն ու պատրաստվում է պաշտպանել իր կենսական շահը ՀՀ տարածքում։ Իրավիճակը սրվում է անդադար։

Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում 

Կիսվել