Իրանը պատրաստակամություն է հայտնում ստորագրելու համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, սակայն նշում է, որ չի ընդունի որևէ պայման, որը կսահմանափակի իր խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակն է կանխել Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը։ Սակայն, եթե այդ համաձայնագրով փորձ է արվում զրկել Իրանին իր օրինական իրավունքներից՝ զարգացնել խաղաղ միջուկային էներգիա, ապա նման փաստաթուղթ չենք ընդունի»,-հայտարարել է Արաղչին։