Իրանը հայտարարել է հրադադարն ուժի մեջ մտնելու մասին

Աննա Անտոնյան Հունիս 24, 2025

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է։

Խորհրդի քարտուղարության հայտարարության մեջ ասված է 12-օրյա պատերազմում «թշնամական սադրանքի յուրաքանչյուր ջախջախիչ պատասխանի» եւ «ժողովրդի աննախադեպ միասնության մասին»։

«Աստվածային պարգև էր հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվել