Իրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը։ Երկու երկրներին խրախուսում ենք, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի վերջնական փաստաթուղթը։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությունների։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։ Նա հավելել է, որ իր կարծիքով, որ «տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով, առանց ուժի կիրառման»։