Իրանն ու եվրոպական եռյակը կրկին հանդիպում են Ստամբուլում

Աննա Անտոնյան Հուլիս 25, 2025

Իրանի եւ եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունները Ստամբուլում քննարկում են իրանական միջուկային ծրագիրը։

Սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է։ Եվրոպական երկրները Իրանին առաջարկել էին բանակցություններ սկսել 2015 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա։

Բանակցություններին մասնակցում են փոխարտգործնախարարների ղեկավարած պատվիրակությունները։

Հանդիպումն անցկացվում է Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։

Կիսվել