Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան, ասել է երկրի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:
«Նախագահը մեկնել է Իրաք, Պակիստան, Ադրբեջան, Կատար և Օման, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի նաև Հայաստան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։
«Մեր տարածաշրջանային հարաբերությունները կարողացել են երկրի արտաքին քաղաքականությունը լավ դիրքում պահել», - հավելել է Արաղչին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահի հետ և պաշտոնական այցով հրավիրել Հայաստան: