Իրանի ազգային նավթային ընկերությունը եւ «Գազպրոմ»-ը մոտ 40 միլիարդ դոլարի հուշագիր են ստորագրել

Աննա Անտոնյան Հուլիս 19, 2022

Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) եւ ռուսական «Գազպրոմ»-ը մոտ 40 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնում է Shana-ն։

Փաստաթուղթը ստորագրվել է NIOC-ի գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհմերի եւ «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վիտալի Մարկելովի մասնակցությամբ առցանց արարողության ժամանակ:

Փաստաթուղթը Քիշ եւ Հյուսիսային Պարս հանքավայրերի մշակում, Հարավային Պարս հանքավայրում ճնշման ավելացում, 6 նավթային հանքավայրերի մշակում, գազի եւ արտադրանքի փոխանակում, ՀԲԳ նախագծերի ավարտ, արտահանման գազատարների կառուցում եւ գիտատեխնիկական այլ համագործակցություն է նախատեսում:

Կիսվել