Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է ՌԴ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների նպատակով, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահի և Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։