Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական զինուժի գնդակոծությունն Իրաքի հանգստյան գոտում

Աննա Անտոնյան Հուլիս 21, 2022

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական զինուժի կողմից Իրաքի Դահուկ նահանգում հանգստյան գոտու գնդակոծությունը, որի հետեւանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 20 մարդ վիրավորվել է, փոխանցում է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետությունն Իրաքի անվտանգությունն իր անվտանգությունն է համարում եւ առանց վարանելու կցուցաբերի ցանկացած օգնություն, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ Քանանին ընդգծել է Իրանի ամուր աջակցությունը կայունությանն ու անվտանգությանն Իրաքում:

Կիսվել