Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 22, 2022

Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը նախատեսում են այս աշնանը համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հինգշաբթի Իրանի զինված ուժերի շքերթի շրջանակներւմ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերին։

«Այս աշնանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն,- ասել է Բաղերին, նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։- Պակիստանը, Օմանը եւ մի շարք այլ երկրներ եւս հավանաբար կմասնակցեն այդ միջոցառումներին»:

Կիսվել