Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում. Nournews

Աննա Անտոնյան Մարտ 13, 2023

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին հայտարարել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, որը կարող է կայանալ առաջիկայում։ Այս մասին տեղեկացրել է Nournews իրանական պորտալը։

Մարտի 10-ին Իրանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել երկկողմ հարաբերությունները եւ նորից դեսպանություններ եւ ներկայացուցչություններ բացել երկու ամսվա ընթացքում։ Դա տեղի է ունեցել Պեկինում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի եւ նրա սաուդցի գործընկերոջ միջեւ մի քանի օր տեւած ինտենսիվ բանակցություններից հետո։

«Իրանը եւ Սաուդյան Արաբիան կկազմակերպեն արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Հույս ունենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս», -ասել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը։

Թե որտեղ կկայանա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ նա չի նշել։

Կիսվել