Իրականում մեղավորը դուք եք, մենք չենք, էլի չկարողացա չմեղադրեմ. Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2023

Չեմ ուզում տպավորություն թողնել, որ ընդդիմության մեղադրանքները մենք արտամղում ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մեկը ինձ չի կարող ավեկլի շատ մեղադրել, քան ինքս ինձ եմ մեղադրում: Բայց հենց դա է ամբողջ խնդիրը, որ մենք չենք ձեւակերպում մեղադրանքի էությունը: Իմ ելույթի մեջ դա է մեղադրանքի էությունը, որ այն, ինչ հիմա եմ ասում, պետք է ասեի  2018-ին: Մեզ մեղադրեք ճիշտ, ինչում մենք մեղավոր ենք: Եթե մեզ մեղադրում եք մի բանում, ինչում մենք մեղավոր չենք, մենք ձեզ ենք մեղադրում, որովհետեւ իրական մեղավորը դուք եք, մենք չենք: Էլի չկարողացա նենց անեմ, որ ոչ մեկին չմեղադրեմ»,-ընդգծեց վարչապետը:

Կիսվել