Ինձ իշխանության ոչ ոք չի բերել․ Նիկոլ Փաշինյան

Աննա Անտոնյան Մարտ 10, 2025

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, գրել է ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա», - գրել է նա:

Ավելի վաղ արված գրառման մեջ նա ասել էր․ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։

Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:

Կիսվել