Իմիջիայլոց, ռուսական 3-րդ կարգի ցորենը արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց, ու բոլորս կերել ենք. Պապոյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 11, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է օրեր առաջ արած իր մեկնաբանություններից մեկի տեսապատճենը, որն ակտիվ քննարկվում է համացանցում:

Դրանում նախարարը խոստանում էր Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի հացն առաջիններից մեկն ուտել:

«Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց, ու ԲՈԼՈՐՍ կերել ենք։ Ու ինչպես տեսնում եք, ոչ մեկը չի թունավորվել։

Հ․Գ․ 1000 տոննան շատ ավելի քիչ է, քան մենք ամեն օր սպառում ենք»,- գրել է նախարարը:

007.jpg (78 KB)

Կիսվել