• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մահվան համար

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 21, 2023

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Իլհամ Ալիևը «ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ»։

«Ընդգծվել է, որ կատարվածի առնչությամբ իրականացվելու է առավել մանրակրկիտ քննություն, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են կրելու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»։

«Կողմերը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտնի համաձայնագրերին համապատասխան ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երեւանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Աննա Անտոնյան Նոյեմբեր 17, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: