Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում, Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 04, 2025

«Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն: Սա կարևոր նորություն է»:

Այս մասին «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե հայ-թուրքական հարաբերություններն ուրիշ բան են, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ ուրիշ։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունն ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը՝ ուրիշ»,- հավելել է նա:

Ըստ Փաշինյանի՝ ուրիշ երկրներում հայ-ադրբեջանական հարաբերություններում շատ հաճախ ոչ մի պրոբլեմ չի եղել։

«Մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, բայց Հայաստանի ու Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում:

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա: Իմ վերջին այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում։

Այո՛, այդ այցի ընթացքում Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հույս ունեմ՝ հրավերը կընդունվի»,- հավելել է վարչապետը:

Կիսվել