Հյուսիսային Կորեան թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Աննա Անտոնյան Մարտ 22, 2023

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Chosun հարավկորեական թերթը։

Թերթի զինվորական աղբյուրների տվյալներով՝ արձակումն իրականացվել է Համգյոն-Նամդո նահանգի Համհին նավահանգստային քաղաքից։

Նրանց տեղեկացմամբ՝  հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 2 000 կիլոմետր։

Կիսվել