Հունգարիան չի աջակցում Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

Աննա Անտոնյան Մարտ 17, 2025

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան։

Այս մասին  ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 20 միլիարդ եվրո ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Բնականաբար, Հունգարիան ընդհանրապես չի աջակցում այդ առաջարկին, և մենք նույնպես պատրաստ չենք դրան մասնակցել։ Մենք թույլ չենք տա, որ հունգարական փողերը օգտագործվեն զենքի հետագա մատակարարման համար, քանի որ այն կծախսվի պատերազմի երկարացման վրա», — ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողներին։ 


Կիսվել