Հունգարիան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին թույլ տալ գաղտնի զենք տեղափոխել Ուկրաինա․ Politico

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2023

Politico-ն հաղորդում է, որ Պենտագոնից ենթադրյալ արտահոսքերը ցույց են տալիս, որ Հունգարիան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին թույլ տալ գաղտնի զենք տեղափոխել Ուկրաինա իր օդային տարածքով:

«Հունգարիան, որը փոքր սահման ունի Ուկրաինայի հետ, կարող է թույլ տալ դաշնակիցներին գաղտնի օգտագործել իր օդային տարածքը՝ ռազմաճակատ զենք տեղափոխելու համար ՝ չնայած նման փոխանցումներն արգելելու խոստումներին», - նշում է  հրատարակությունը:

Փաստաթղթերից մեկում կա «Հունգարիայի օդային տարածքով» Խորվաթիայից Ուկրաինա ուղղաթիռներ տեղափոխելու ծրագիր։

Հրապարակված փաստաթղթերից հետեւում է նաեւ, որ փետրվարի 22-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ԱՄՆ-ին անվանել է իր կուսակցության երեք գլխավոր թշնամիներից մեկը։

Կիսվել