Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնայինը հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձն է: Այս մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը հայկական կողմը պատասխան չունի»,- հայտարարել է նա։