Մեր կառավարության հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան շատ եկամուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով

Աննա Անտոնյան Նոյեմբեր 08, 2021

Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ: 

Մեր կառավարության հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան շատ եկամուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով:

նոյեմբերի 8-ին մասնակցել եմ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպված «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:


Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ 

Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջ

Կիսվել