Հիշեք Թումանյանի հեքիաթի միջի կկվին, որը իր ձագերին փրկելու համար հերթով զոհաբերեց բոլորին

Աննա Անտոնյան Ապրիլ 15, 2022

Արցախը շատ հստակ դատապարտեց ՀՀ իշխանությունների որդեգրած անատամ քաղաքականությունը, և արդեն անթաքույց, Արցախը թուրքին զոհաբերելու իր պատրաստակամությունը։ 


Դիմում եմ այն կանանց, ովքեր սատարում են իշխանությունների այս որոշմանը։ Հիշեք Թումանյանի հեքիաթի միջի կկվին, որը իր ձագերին փրկելու համար հերթով զոհաբերեց բոլորին։ Ինչու՞ հատկապես կանանց, որովհետեւ ձեր մեջ մի գուցե խոսի մայրական բնազդը և այդպես պատկերացնենք, ինչ է նշանակում Արցախը զոհաբերելը` Ծաղկաձորը փրկելու համար։ 


Լռությունը համաձայնության նշան է, բոլոր նրանք ովքեր այսօր լուռ են` նշանակում է համաձայն են։ Նման բախտորոշ ժամանակաշրջանում մեղքը Նիկոլի վրա քցել չի ստացվելու  և ազգակործան քաղաքականությունը վերագրել միայն նրան չի ստացվելու։ 


Այսօր Նիկոլը չի հանձնում Արցախը, այսօր ազգի լռությունն ու կրավորական կեցվածքն են հանձնում Արցախը։ 


Վաղվա պատմության դասագրքերում գրելու են, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնելով հայ ժողովրդի կամքը, հանձնեց Արցախն իր ամբողջ բնակչությամբ եղբայրական Ադրբեջանին։ 


Չնայած ապագայում Հայ ժողովրդի պատմության դասագրքեր չեն լինելու, որովհետեւ դեռ Մոնթեն էր ասել, որ հանձնելով Արցախը, մենք կթերթենք մեր պատմության վերջին էջը։ 


Մոնթեն չթերթեց, բայց մենք թերթում ենք։

Տիգրան Բալոյան 

Կիսվել