ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման քայլերը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 01, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

699.jpg (674 KB)

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

700.jpg (1.09 MB)

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Հիշեցնենք՝ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև թուրքական կողմը:

Կիսվել