Հայաստանը պատրաստ է Սիրիային աջակցել հումանիտար ոլորտում։ Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
«Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին»,– ասված է ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրությունում: