ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. Ալեն Սիմոնյան

Աննա Անտոնյան Մայիս 19, 2025

Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ասուլիսում էլ նշեցի՝ այդ հարցը օրակարգում չկա։ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը», - ասել է ԱԺ նախագահը։

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում։

Կիսվել