ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսությունը նվազեցնում է հակամարտության ներուժը և հիմք է ապագա համագործակցության համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Աննա Անտոնյան Նոյեմբեր 03, 2026

Երևանի և Բաքվի միջև շարունակական երկխոսությունը նվազեցնում է հակամարտության ներուժը և հիմք է ապագա համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված համաժողովում։

Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված IV միջազգային համաժողովում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական երկխոսությունը նպաստում է հակամարտության կուտակված ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների կառուցմանը։ Մենք երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունենք», - հայտարարել է Մասադիկովը։

Համաժողովը տեղի է ունենում Բելառուսի մայրաքաղաքում նոյեմբերի 3-4-ը։ Մասնակցելու համար հավաքվել է 50 երկրից ավելի քան 600 պատվիրակ։

 

Կիսվել